Արցախ

Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը շնորհավորել է ոստիկանության ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:

Մենք բարձր ենք գնահատում ձեր կարեւոր ու պատասխանատու ծառայությունը, որի իրականացումից է մեծապես կախված մեր երկրում հասարակական անվտանգության, հասարակության յուրաքանչյուր անդամի պաշտպանվածության բարձր մակարդակի ապահովումը:

Համակարգի գործունեության հիմնական ուղղությունները եղել եւ մնում են քաղաքացու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանությունը, հասարակության եւ պետության շահերի պահպանունը, հանցագործությունների կանխարգելումը, հասարակական կարգի ապահովումը, բացասական երեւույթների դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը:

Այս գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ոստիկանությունը համալրված լինի արհեստավարժ ու լավ պատրաստված կադրերով, իրենց գործին ու հայրենիքին նվիրված, համապատասխան մարդկային ու բարոյական որակներով օժտված մասնագետներով՝ մարդիկ, ովքեր կանեն հնարավորը բարձր պահելու ոստիկանի պատիվը:

Պետությունն այսուհետ եւս կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ժամանակակից նյութատեխնիկական միջոցներով կառույցի շարունակական հագեցմանը, ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացման գործընթացը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում