Արցախ

Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար երեք թեկնածու է դիմել 

2 րոպեի ընթերցում

Արցախի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար երեք թեկնածու է դիմել 

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման կարգի` Խորհրդի անդամի երկու թափուր տեղերի համալրման համար 2017 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել են երեք թեկնածուներ`

Արթուր Վեսմիրի Ներսիսյանը՝ «Հանրային հեռուստառադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն,

Նվարդ Անդրանիկի Ալեքսանյանը՝ Հանրային ռադիոյի գլխավոր խմբագիր,

Սուրեն Ազատի Միրզոյանը՝ «Արցախկապ» ՓԲԸ նախկին տնօրեն¸ ներկայումս չի աշխատում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, 2017 թվականի նոյեմբերի 28-ին անցկացված մրցույթում հանձնաժողովը Արթուր Ներսիսյանին եւ Նվարդ Ալեքսանյանին հաղթողներ է ճանաչել եւ, հիմք ընդունելով վերոհիշյալ օրենքն ու կարգը, իր կատարած ընտրության վերաբերյալ գրավոր հիմնավորում է ներկայացրել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին` մրցույթում հաղթած թեկնածուներին Խորհրդի անդամ նշանակելու համար:

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել Արթուր Ներսիսյանին եւ Նվարդ Ալեքսանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում