1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում Մալագա-Սեւիլիա երթուղու մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Անդալուսիայի մարզի արտակարգ ծառայությանը:
«Մալագա-Սեւիլիա ուղեգծին մարդատար գնացքը դուրս Է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով յոթ մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից երեքը՝ լուրջ»,-ասված Է արտակարգ ծառայությունների հաղորդագրության մեջ: El Mundo թերթը նշում Է, որ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:21-ին (Երեւանի ժամանակով ժամը 13:21-ին) Արաալ բնակավայրի շրջանում, երթուղու 19-րդ կիլոմետրի վրա. ռելսերից դուրս Է ընկել գնացքի երրորդ վագոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: