Life

Պոկլոննայա բլրին սկսվել Է աշխարհում տոնածառի ամենամեծ գնդի հավաքումը

1 րոպեի ընթերցում

Պոկլոննայա բլրին սկսվել Է աշխարհում տոնածառի ամենամեծ գնդի հավաքումը
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոկլոննայա բլրին նոյեմբերի 29-ին սկսել են հավաքել տոնածառի՝ նմանակը չունեցող երաժշտական գունդ՝ ներսում պարահրապարակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսկվայի քաղաքապետարանի պորտալը: Ամանորյա խաղալիքի բարձրությունը՝ թելի համար ամրակման հարմարանքով հանդերձ, 17 մետր Է, տրամագիծը՝ շուրջ11 մետր:

Գնդի ներսում կտեղայվեն բարձրախոսներ, որոնք կհնչեցնեն ամանորյա երաժշտական կոմպոզիցիաներ եւ երգեր Մոսկվայի մասին, ասված Է հաղորդագրության մեջ:

Պոկլոննայա բլրին կառուցվածքը կհայտնվի երկրորդ անգամ: 2016 թվականին այն գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում՝ «Աշխարհում ամենամեծ լուսադիոդային քանդակ» անվանակարգում:

Պոկլոննայա բլրին նաեւ կհայտնվեն աշխարհի հռչակավոր շինությունների եւ հուշարձանների պատճենները. Էյֆելյան աշտարակը եւ Փարիզի աստվածամոր տաճարը, Բիգ Բենը, Ամենափրկիչ Քրիստոսի արձանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում