Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԱՊԾ պետին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԱՊԾ պետին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են Արցախում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ այս ուղղությամբ հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ԱՀ եւ ՀՀ համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցությունը կրելու է մշտական բնույթ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում