Միջազգային

Իտալիայում հարկադիր աշխատանքների են դատապարտել մաֆիայի «պարագլուխների պարագլխի» որդուն

1 րոպեի ընթերցում

Իտալիայում հարկադիր աշխատանքների են դատապարտել մաֆիայի «պարագլուխների պարագլխի» որդուն

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջուզեպե Սալվատորե Ռիինան՝ Սալվատորե «Տոտո» Ռիինայի որդին, մեկ տարի կանցկացնի ուղղիչ բանտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է La Repubblica-ն:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Ջուզեպե Սալվատորե Ռիինային, որը վտանգավոր Է ճանաչվել հասարակության համար եւ գտնվում Է հսկողության տակ, կասկածել են մի քանի օրենքների խախտման մեջ: Մասնավորապես, իտալացի մաֆիոզի որդին, ինչպես հայտարարում են իրավապահները, շփումներ Է ունեցել թմրավաճառների հետ:

Ջուզեպե Սալվատորե Ռիինան ավելի վաղ դատվել Է հանցավոր խմբի մասնակցության համար եւ գրեթե ինը տարի անցկացրել Է բանտում: Նրա հայրը՝ Սալվատորե «Տոտո» Ռիինան, որը նաեւ հայտնի Է որպես կոզա նոստրայի «պարագլուխների պարագլուխ», գրեթե երկու շաբաթ առաջ մահացել Է 87 տարեկան հասակում: Նա մի քանի ցմահ բանտարկություն Է ստացել բազմաթիվ սպանությունների կազմակերպման մեղադրանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում