Արցախի նախագահն այցելել է Հադրութի շրջան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջան եւ ծանոթացել մի շարք գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը կարեւորել է աշխատանքների համակարգված իրականացումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ:

Հայերեն English Русский