Life

Նշվել Է կանանց կոսմետիկայի ամենակարեւոր իրը

1 րոպեի ընթերցում

Նշվել Է կանանց կոսմետիկայի ամենակարեւոր իրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց կոսմետիկայի ամենագլխավոր եւ ամենաօգտակար առարկա Է համարվել նրբունելին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է The Independent-ը:

Նշվում Է, որ նրբունելին օգտակար կլինի ոչ միայն դեմքի անցանկալի մազերը հեռացնելու, այլեւ թարթիչները տարանջատելու եւ մաշկից մանր բեկորները հեռացնելու համար:

Ընդամենը դիմահարդարման համար ամենակարեւոր աքսեսուարների եւ գործիքների ցուցակում տեղ Է գտել հինգ իր: Օգտակարության առումով երկրորդ տեղում հայտնվել Է թարթիչների հարդարման ունելին: Փորձագետների խոսքով՝ հարմարանքը կօգնի բավարարվել առանց կոսմետիկայի, թարթիչներն ավելի երկար դարձնել եւ «լավ բանալ հայացքը»: «Բրոնզն» ստացել Է հոնքերի համար նախատեսված հարմարանքը, որի մի ծայրում վրձինն Է, իսկ մյուսում՝ փոքրիկ խոզանակը: Գործիքը շատ հարմար Է հոնքերն արագորեն ուղղելու եւ ցանկացած վայրում սանրելու համար:

Բացի այդ, հնգյակում տեղ են գտել տոնային միջոցները քսելու սպոնժը եւ սանրը, որոնք, մասնագետների կարծիքով, արագորեն կօգնեն կարգի բերել մաշկը եւ մազերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում