Պարուսույց Հրաչյա Կոստանյանին ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալէ շնորհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սփյուռքում հայ մշակույթի տարածման, պահպանման և հանրահռչակման համար ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարության ոսկե մեդալ շնորհեց ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Վիլինգ քաղաքի բալետի և արվեստի ակադեմիայի պարուսույց Հրաչյա Կոստանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մեդալը հանձնելիս նախարարն ասել է, որ և′ ԛուրախ է, և′ տխուր։ Տխուր, որովհետև արվեստագետն ապրում և ստեղծագործում է Հայաստանից հեռու:

«Ուրախ եմ, քանի որ Հրաչյա Կոստանյանը Հայաստանում ձևավորված իր մասնագիտական կարողություններով կարողացել է այնտեղ հայ երեխաների պարախումբ ստեղծել և իր սաներին փոխանցել ոչ միայն պարարվեստի, այլև հայ մշակույթի արժեքները»,-նշել է Արմեն Ամիրյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ Կոստանյանն էլ կհետևի արդեն ձևավորված ավանդույթին և ամառային արձակուրդներին Հայաստան կբերի իր պարախումբը՝ ելույթ ունենալուց բացի, հայրենիքի մշակութային ժառանգությանը ծանոթանալու, Հայաստանի հետ կապն ամրապնդելու համար։

«Առաջիկայում և միշտ ծառայելու եմ մեր մշակույթը քարոզելու, մեր մանուկներին այն փոխանցելու գործին»,- շեշտել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր պարուսույցը։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին