Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման  

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Բաբայանի և մյուսների գործով վերջին դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

Արմեն Պողոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով,և դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման, իսկ ամբաստանյալ Կարեն Քոչարյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

Անդրանիկ Քոչարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:

Դավիթ Հարությունյանը մեղավոր ճանաչվեցՀՀ քրեական օրենսգրքի38-190-րդ հոդվածի 1-ին մասով, և դատապարտվեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի և փորձաշրջան կսահմանվի:

Ժորա Զաքարյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի38-190-րդ հոդվածի 1-ին մասով և 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց: Նրա նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվի և կսահմանվի փորձաշրջան:

Սամվել Բաբայանինմեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին ևԱրմեն Պողոսյանինմեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին,Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանինմեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելուն՝ դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով:

Հայերեն English Русский

Երիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. Ժաննա Անդրեասյան

Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները գիտակցել են, որ չեն կարող փոխել անցյալը, բայց կարող են փոխել ներկան և ապագան. վարչապետի ելույթը Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնմանը

Պլասիդո Դոմինգոն և Հասմիկ Գրիգորյանը Երևանում ելույթ կունենան Գեղամ Գրիգորյանի հոբելյանին նվիրված համերգին

Երևանի քաղաքապետարանը ոչ բարեխիղճ կառուցապատողների համար տուգանքը կբարձրացնի մինչև 2 մլն դրամ

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն