Life

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւը թողարկել Է իր «Աշնանային վալս» երգի հոլովակը

2 րոպեի ընթերցում

Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւը թողարկել Է իր «Աշնանային վալս» երգի հոլովակը
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: You Tube տեսահոսթինգում հայտնվել Է Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի «Աշնանային վալս» երգի հոլովակը, որը պետության ղեկավարի պաշտոնը թողել Է նոյեմբերի 24-ին:

Աթամբաեւի՝ ղրղզերենով գրված քնարական երգը՝ քաղաքային ռոմանսի մոլոդիկայով, կատարել Է «Գլխավոր բեմ» ռուսական շոուի ֆինալիստ Կայրաթ Պրիմբերդիեւը՝ Էստրադային խմբի նվագակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ղրղզստանի նախկին նախագահը որպես հեղինակ-կատարող հանրապետությունում հայտնի Է դարձել անցյալ տարի, իր երգերի ալբոմի ձայնագրումից հետո, որը նա զուգադիպեցրել Էր իր 60-ամյակին, որպեսզի նվեր մատուցի հարազատներին ու մերձավորներին: Համացանցում հայտնվել են Աթամբաեւի «Ի հեճուկս ճակատագրի», Հայրենական մեծ պատերազմի ճակատային զինվորներին նվիրված «Ես չեմ կարող առանց քեզ ապրել», «Ես չեմ վախենում մեռնել», «Ռիտա» եւ այլ երգերի տեսահոլովակները: Նրա երգերը դարձել են ղրղզական ինտերնետի հիթեր՝ ի հայտ բերելով բազմաթիվ քավեր-տարբերակներ:

Աթամբաեւը՝ հանրապետության խոշորագույն բիզնեսմեններից մեկը, որը 2004 թվականին տեղ Է գտել ղրղզական ԶԼՄ-ների կողմից կազմված երկրի հարուստ մարդկանց թոփ-100-ում, միշտ Էլ գրական ստեղծագործությամբ զբաղվելու հակում Է ունեցել: 1983 թվականից նա ԽՍՀՄ գրողների միության անդամ Է: Ներկայում հասարակական հիմունքներով գլխավորում Է Ղրղզստանի գրողների Գրական հիմնադրամը: Նա քանիցս հայտարարել Է, որ նախագահական ժամկետի լրանալուց հետո պլանավորում Է իրեն նվիրել ստեղծագործական գործունեությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում