Վրաստանում նոյեմբերի 27-ը սգո օր Է հայտարարված Բաթումի հյուրանոցում հրդեհից զոհվածների հիշատակին
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում նոյեմբերի 27-ը սգո օր Է հայտարարված Բաթումի հյուրանոցում հրդեհից զոհվածների հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/913888.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 27-ը սգո օր Է հայտարարել նոյեմբերի 24-ին Բաթումի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի 11 զոհերի հիշատակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հանրապետության բոլոր պետական հիմնարկների վրա խոնարհված են պետական դրոշները:
«Լեո Գրանդ» 22-հարկանի շենքում հրդեհը բռնկել Էր նոյեմբերի 24-ին ժամը մոտավորապես 20:00-ին եւ շարունակվել մի քանի ժամ: Ինչպես նշել են պաշտոնական վրացական աղբյուրները, հրդեհի բոլոր 11 զոհերը շնչահեղձ են եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: