Ավտովթարի հետևանքով վիրավորված վարորդի եւ ուղեւորի վիճակը բուժհաստատություններում գնահատվել է բավարար

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում, Մ-10 ավտոճանապարհի Սեւան-Գավառ հատվածի 14-րդ կիլոմետրում նոյեմբերի 26-ի ժամը 22-ի սահմաններում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով իրար բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը եւ ուղեւորը տեղում զոհվել են, իսկ մյուսի վարորդը եւ ուղեւորը՝ հոսպիտալացվել:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունից, տեղում զոհվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը, իսկ «Նիսսան» ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը բուժօգնության տեղափոխվել Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոններ:

Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանի տեղեկացմամբ՝ իրենց մոտ նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, «Նիսսան» ավտոմեքենայի վարորդ Արմեն Կիրակոսյանը: «Նրա վիճակը բավարար էր, կյանքին սպառնացող բան չկար, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, եւ նոյեմբերի 27-ի առավոտյան նա դուրս է գրվել հիվանդանոցից բավարար առողջական վիճակով»,-ներկայացրեց Աշոտ Կարապետյանը: «Մեզ մոտ բուժօգնության է տեղափոխվել Կարեն Մամիկոնյանը: Նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, սակայն հետագա բուժումը շարունակելու համար որոշվել է վիրավորին տեղափոխել մայրաքաղաք, ինչը եւ արվել է նոյեմբերի 27-ի գիշերվա ընթացքում: Վիրավորի վիճակը բավարար էր»,-պատմեց Սեւանի ԲԿ տնօրեն Գայանե Էլիզբարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ