Սպորտ

Հայտնի են Լևոն Արոնյանի բոլոր մրցակիցները հավակնորդների մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայտնի են Լևոն Արոնյանի բոլոր մրցակիցները հավակնորդների մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բոլոր մասնակիցները հայտնի են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում