Արցախ

Ժողովրդավարական ուղին բռնած Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է. Բակո Սահակյան

2 րոպեի ընթերցում

Ժողովրդավարական ուղին բռնած Արցախի դատախազությունը պետական համակարգի կարևոր օղակներից է. Բակո Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, մասնավորապես ուղերձում ասված է. «Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության օրվա առթիվ: Դատախազությունը մեր պետական համակարգի կարեւոր օղակներից է, որի աշխատանքն` ուղղված պետության եւ հասարակության շահերի պաշտպանությանը, օրինականության պահպանմանը, հանցավորության դեմ անզիջում պայքարի կազմակերպմանը, չափազանց կարեւոր է ու պահանջված ժողովրդավարության ուղին բռնած Արցախի համար: Եվ դա է պատճառը, որ համակարգի աշխատակիցներին ներկայացվող պահանջները խիստ են եւ ենթադրում են պատասխանատվության բարձր աստիճան, արհեստավարժություն, հետեւողական ու սկզբունքային աշխատանք»:

Նախագահ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ դատախազության աշխատակիցները պատասխանատվության մեծ զգացումով են կատարում իրենց գործառույթները: Նա վստահեցրել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները, աշխատակիցների աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, եւ այսուհետ էլ կարվի հնարավորը դրանք պատշաճ մակարդակով լուծելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում