Life

Չինուհին տեսել Է որդու հարսնացուին եւ վերջ Է տվել իր կյանքին

1 րոպեի ընթերցում

Չինուհին տեսել Է որդու հարսնացուին եւ վերջ Է տվել իր կյանքին

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենանի նահանգի Նինլինի գավառում 47 ամյա կինը ինքնասպանություն Է գործել, որովհետեւ նրան դուր չի եկել որդու հարսնացուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ նրան չի գոհացրել աղջկա հասակը: Կինը նրան չափազանց ցածրահասակ Էր համարում եւ սպառնում Էր ինքնասպան լինել, եթե որդին չհրաժարվի նրանից: Տեղի քարոզչության նախարարությունը Weibo սոցիալական ցանցում հայտարարել Է, որ կինը տրվել Է պահի ազդեցությանը եւ իրականացրել իր սպառնալիքը, երբ մոտոռոլլերով ընթանում Էր գետի կողքով:

Ըստ այլ տեղեկությունների՝ ինքնասպանության պատճառ են դարձել հարսնացուի չափազանց մեծ պահանջները: Նա պահանջում Էր, որ հարսանիքից առաջ իրեն ավտոմեքենա նվիրեն: Փեսացուի հարազատները բավականաչափ միջոցներ չունեին նման թանկարժեք գնումների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում