Արցախ

Արցախում այս տարվա ինն ամիսներին արտահանումն աճել է ավելի քան 88 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Արցախում այս տարվա ինն ամիսներին արտահանումն աճել է ավելի քան 88 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Մակրատնտեսական հիմնական ցուցանիշներով այս տարվա ինն ամիսներին միայն աճ է գրանցվել:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 25.7 տոկոսով` կազմելով 33.2 միլիարդ դրամ: 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 9.4 տոկոսով` կազմելով 42.9 միլիարդ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի աճը 9.9 տոկոս է՝ կազմելով 55.6 միլիարդ դրամ:

Առևտրի շրջանառությունն ավելացել է17.2 տոկոսով և կազմել 79.9 միլիարդ դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.4 միլիարդ դրամ, 53.1 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-սեպտեմբերի համեմատ:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 38.9 տոկոսով (323.3 միլիոն դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 88.5 տոկոսով (104.6 միլիոն դոլար), իսկ ներմուծումը` 23 տոկոսով (216.9 միլիոն դոլար): Արցախում ինն ամիսներին միջին ամսեկան աշխատավարձը աճել է 1.7 տոկոսով՝ կազմելով 153 հազար 168 դրամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում