ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի գյուղերից մեկում վիթխարի պիթոնը վարան Է փսխել այն բանից հետո, երբ փրկարարները բռնել են դրան: Տեսագրությունը հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օձին հայտնաբերել Է տանտիրուհին իր բակում լվացք փռելիս: Հենց որ նա նկատել Է պիթոնին, անմիջապես օձորսների Է կանչել: 20 կիլոգրամ քաշով եւ 4,2 մետր երկարությամբ օձին հանելու համար նրանք ստիպված են եղել հետնաբակում ջարդել բետոնը: Պիթոնը փորձել Է դիմադրել, բայց երեք փրկարարներն այնուամենայնիվ դրան տարել են ավտոմեքենա, որտեղ օձը մեկ մետր երկարությամբ եւ 15 կիլոգրամ քաշով վարան Է փսխել:
Ամենայն հավանականությամբ, օձն իր որսից հրաժարվել Է սթրեսի պատճառով: