Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին առաջադրվել է մեղադրանք սպանության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի նոյեմբերի 19-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 01:05-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել Վանաձոր քաղաք բնակիչ, 1984 թվականի ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը՝ որովայնի շրջանում ծակած-կտրած վնասվածքով:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում սպանությունը բացահայտվել է. պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։

Նախնական քննության տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Նժդեհի 9 հասցեում գտնվող շենքի մոտ ավտոմեքենան կայանելուն խոչընդոտելու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել 24-ամյա երիտասարդի և Քոչինյան եղբայրների միջև, որից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վիճաբանությունը շարունակել Վանաձոր քաղաքի Վարդանանց 2 հասցեում գտնվող «Քիմպրոմ» գործարանի արգելապատնեշի մոտ: Պայմանավորվածության համաձայն՝ հանդիպել են գործարանի մոտ, որտեղ վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Վ.Քոչինյանի որովայնին։ Ստացած մարմնական վնասվածքից վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 24-ամյա երիտասարդին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք