Արցախի նախագահը Ֆրանսիայում «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Վիլյորբան քաղաք եւ մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից եւ ապացուցվում է կոնկրետ օրինակներով:

«Ֆրանսիան դարձավ հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը, որտեղ ստեղծվեցին նպաստավոր պայմաններ նրանց ինքնադրսեւորվելու, ազատ ու բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայի հայերը տվել են տարբեր բնագավառներ ներկայացնող աշխարհահռչակ մարդկանց մի ողջ համաստեղություն, ովքեր հարստացրել են ոչ միայն հայկական, այլ նաեւ ֆրանսիական ու համաշխարհային մշակույթը, գիտությունը, սպորտը եւ այլ ասպարեզներ»,- ընդգծել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

Նախագահը խորհրդանշական է համարել «Արցախի օրերի» պաշտոնական բացումը Վիլյորբանում, որն ունի մեծ հայ համայնք եւ ամուր կապեր Արցախի հետ:

Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Արցախին նվիրված ցուցահանդեսի լուսանկարների հեղինակին եւ կազմակերպիչներին՝ մեր երկիրը յուրովի ներկայացնելու համար, հավելելով որ աշխատանքը կատարված է այնպիսի բարձր մակարդակով, որ անծանոթ մարդուն հնարավորություն է տալիս ծանոթանալու Արցախին, մեր բնությանը, պատմությանը, մշակույթին, մարդկանց ու նրանց ներաշխարհին՝ ցանկություն եւ հետաքրքրություն առաջացնելով անպայման այցելելու մեր հանրապետություն:

Միջոցառման ժամանակ Նախագահ Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Վիլյորբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրետին եւ շնորհակալություն հայտնել նրան ու քաղաքապետարանի ողջ անձնակազմին իրենց կատարած աշխատանքի համար, ինչը կարեւոր է քաղաքական, բարոյական, իրավական, մշակութային, մարդասիրական եւ այլ տեսանկյուններից:

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերություները ժամանակի ընթացքում միմիայն կամրապնդվեն, կընդլայնվեն ու կխորանան:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին