Life

Victoria՚s Secret-ի մոդելը ցուցադրության ժամանակ ընկել Է հարթակի վրա

2 րոպեի ընթերցում

Victoria՚s Secret-ի մոդելը ցուցադրության ժամանակ ընկել Է հարթակի վրա
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թոփ-մոդել Մին Սին Victoria՚s Secret-ի՝ նոյեմբերի 20-ին Շանհայում անցկացված ամենամյա ցուցադրության ժամանակ ընկել Է հարթակի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր դուրս գալու ժամանակ աղջիկը սայթաքել Է եւ ընկել ծնկների վրա: Ընկնելուց հետո մոդելը ժպտացել Է, ուղղել հագուստը եւ Victoria՚s Secret-ի մեկ այլ հրեշտակի՝ Ժիզել Օլիվեյրի օգնությամբ ավարտել ելույթը:

«Ես շատ եմ ցավում, որ բոլորին հիասթափեցրի: Շնորհակալ եմ բոլորին սրտացավության համար: Յոթ տարի շարունակ մոդել լինելով՝ ես շատ անգամ եմ ընկել… ,- գրել Է Սին Weibo չինական սոցցանցի իր Էջում: Բայց ես գիտեմ՝ որքան Էլ որ դժվար լինի, ես պետք Է ոտքի կանգնեմ ու ավարտեմ ելույթս: Ես կշարունակեմ առաջ գնալ»:

Չինացի թոփ-մոդել Մին Սին ծնվել Է Շանհայում: Նա 27 տարեկան Է եւ Victoria՚s Secret-ի ամփոփիչ ցուցադրություններին մասնակցում Է 2013 թվականից: Աղջիկը համագործակցել Է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Michael Kors-ը, Diane Von FՖrstenberg-ը, Oscar de la Renta-ն, Versace-g, Chanel-ը:

Victoria՚s Secret ընկերությունը ներքնազգեստի ամենամյա ցուցադրություններն անցկացնում Է 1995 թվականից: Այդ ժամանակաշրջանում Victoria՚s Secret-ի հրեշտակներ են եղել բազմաթիվ մոդելներ, օրինակ՝ Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ժիզել Բյունդհենը, Հայդի Քլումը, Թայրա Բենքսը, Քառլի Քլոսը եւ շատ ուրիշներ:

Victoria՚s Secret ընկերությունը մասնագիտանում Է կանանց ներքնազգեստի, հագուստի, աքսեսուարների եւ կոսմետիկայի թողարկման բնագավառում: Բազավորված Է Կոլումբոսում (ԱՄՆ-ի Օհայոյի նահանգ): Առաջին ցուցադրությունն անցկացվել Է 1995 թվականից: Այդ ժամանակվանից ընկերությունը կազմակերպում Է ամենամյա շոուներ. սկզբում դրանք անցկացվում Էին ԱՄՆ-ում, իսկ 2016 թվականին ցուցադրությունը տեղափոխվել Է Փարիզ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում