ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ Մանոջ Քումար Մահարանան կարողացել Է ռեկորդային քանակությամբ՝ խմելու համար պլաստիկե ձողիկներ պահել բերանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:
Օրիսայի նահանգի 23-ամյա բնակիչը բերանն Է վերցրել 459 ձողիկ, իսկ այնուհետեւ տասը վայրկյանի ընթացքում դրանք կախված վիճակում պահել առանց ձեռքերի օգնության: Մահարանան 59 ձողիկ ավելի Է բարձրացրել, քան բրիտանացի Սայմոն Էլմորը, որին ավելի վաղ պատկանում Էր այդ ռեկորդը: