ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2005 թվականին Դոնալդ Թրամփի հարսանիքից մնացած տորթի կտորն աճուրդում վաճառել են 2 հազար 240 դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Fox news Insider-ը:
Աճուրդն անցկացվել Է նոյեմբերի 18-ին: Լոտի նախնական գինը կազմել Է 250 դոլար: Տորթը վաճառքի Էր հանել Julien’s Auctions աճուրդների տունը: Վաճառողի եւ գնորդի անունները հայտնի չեն:
Աղանդերը 12 տարի մնացել Է ստվարաթղթե տուփի մեջ. Դոնալդ Թրամփի եւ Մելանյա Քնավսի (հետագայում նա վերցրել Է ամուսնու ազգանունը) հարսանիքը կայացել Է 2005 թվականի հունվարի 22-ին: