Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին 7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում և պետական հատվածի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.9 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվար-հոկտեմբերի ցուցանիշը 5.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 13.9 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 182 մլրդ 167.6 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է՝ 4.1 տոկոսով` կազմելով 735 մլրդ 677.7 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը 2017-ի նշյալ ժամանակահատվածում ավելացել է 0.7 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 3.9 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է12.8 տոկոսով և կազմել 2 տրիլիոն 016 մլրդ 663.8 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 338 միլիարդ 330.6 միլիոն դրամ, 12.4 տոկոսով ավելացել է 2016 թ հունվար-հոկտեմբերի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.6 տոկոսով (189 հազար 972 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 159 հազար 597 դրամ, 0.1 տոկոսով պակաս լինելով նախորդ տարվա համեմատ, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 489 դրամ` 2016-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3.6 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 22.4 տոկոսով (4 մլրդ 979.8 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 19.4 տոկոսով (1 միլիարդ 745.4 մլն դոլար), իսկ ներմուծումը` 24 տոկոսով (3 մլրդ 234.4 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հոկտեմբերին եղել է 482.41:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում