Արցախ

Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը Նախագահ Սահակյանը Փարիզում այցելել է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների եւ գործընթացում ընդգրկված երիտասարդ կամավորների հետ:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում, շնորհակալություն հայտնել հեռախոսամարաթոնի կազմակերպման մեջ ներգրավված մարդկանց՝ նրանց կատարած աշխատանքի, Արցախի նկատմամբ ընդգծված վերաբերմունքի, նրա հոգսերով ապրելու եւ մշտական աջակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում