Արցախի և Ադրբեջանի շփման գծում հարաբերական հանգիստ իրադրությունը մնացել է անփոփոխ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նոյեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հայերեն English Русский