Հասարակական

Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա

1 րոպեի ընթերցում

Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի Մշակույթի,կրթությանև սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իրենց կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է Իսակովի պողոտան Նալբանդյան փողոցին կապող փողոցը անվանակոչել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով:

«Այս նախագծին միացել են նաև Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամները: Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- նշեց Խաժակյանը:

«Հանրապետական» խմբակցության անդամները առաջարկել են նաև Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչել Վերին Անտառային փողոցը: Նոյեմբերի 29-ին նույնպես այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- ասաց Խաժակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում