Արցախ

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

2 րոպեի ընթերցում

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի:

Այնուհետև Աշոտ Ղուլյանն ամփոփել է նոյեմբերի 10-ին Երևանում կայացած ՀՀ ԱԺ - ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները՝ կարևորելով օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունն ու դրանց շուրջ միջհանձնաժողովային աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման և այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին և համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում