Life

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են

1 րոպեի ընթերցում

  Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսը նոյեմբերի 16-ին պաշտոնապես ամուսնացել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է People ամսագիրը:

Ամուսնական արարողությունը տեղի է ունեցել Նոր Օրլեանում՝ զույգի առաջնեկի ծնունդից 11 շաբաթ հետո: Պատվավոր հյուրերի շարքում են եղել Քիմ Քարդաշյանը, Բեյոնսեն, նրա մայրը՝ հայտնի գործարար Թինա Նոուլեսը և այլոք:

Անունուն աղբյուրը Daily Mail-ին հայտնել է, որ հարսանիքն արժեցել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար, նրանք չեն խնայել գումարն ու վարձել են լավագույններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում