Քիմ Քարդաշյանը 10 մլն դոլար Է վաստակել մեկ օրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 10 միլիոն դոլար Է վաստակել այն օծանելիքի համար, որը նա թողարկել Էր երկու օր առաջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է TMZ պորտալը:
Ըստ որում վաճառքների առաջին ժամին նա վաստակել Է մեկ միլիոն դոլար: KKW Fragrance բույրը վաճառքի համար մատչելի Է դարձել նոյեմբերի 15-ին: Նշվում Է, որ դրա ստեղծման համար Քարդաշյանին ոգեշնչել են թանկարժեք քարերը:
Օծանելիքների շարքը ներառում Է երեք բույր. Crystal Gardenia, Crystal Gardenia Citrus եւ Crystal Gardenia Oud՝ մեկ սրվակի դիմաց 35-ից մինչեւ 60 դոլար արժեքով: Օծանելիքը կարելի Է գնել առցանց բրենդի կայքում:
Կարդացեք հոդվածը` Русский