Արցախ

Աշոտ Ղուլյանը կնախագահի Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովը

1 րոպեի ընթերցում

Աշոտ Ղուլյանը կնախագահի Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողով ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին: Հանձնաժողովի նախագահն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ըստ հրամանագրի՝ պետական հանձնաժողովը երեքշաբաթյա ժամկետում կքննարկի ու կհաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում