Life

Ֆրանսիայի արքաների թագը զարդարած ադամանդը աճուրդում վաճառվել Է 14,5 մլն դոլարով

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արքաների թագը զարդարած ադամանդը աճուրդում վաճառվել Է 14,5 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան երկու դար Ֆրանսիայի միապետների թագերը զարդարած «Մեծն Մազարինի» ադամանդը նոյեմբերի 14-ին Ժնեւում Christie՚s-h աճուրդում վաճառվել Է 14,5 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը:

19 կարատ քաշով նշանավոր վարդագույն ադամանդի արժեքը սկզբնապես գնահատվում Էր 6-9 մլն դոլար, բայց արդյունքում այն վաճառվել Է կրկնակի մեծ գումարով:

Թանկարժեք քարի նոր սեփականատերը ցանկացել Է անհայտ մնալ: Ադամանդը պատկանում Էր 17-րդ դարի իտալացի կարդինալ եւ դիվանագետ Ջուլիո Մազարինիին, որը, ինչպես պնդում են պատմաբանները, իր մահվանից ոչ շատ առաջ թանկարժեք քարը հանձնել Է Լյուդովիկոս 14-րդին:

Մեծն «արեւ-արքան» դրանով զարդարել Է իր թագը: Ավելի ուշ ադամանդը զարդարել Է Լյուդովիկոս 15-րդի, այնուհետեւ՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներում գլխատված Լյուդովիկոս 16-րդի, Լյուդովիկոս 18-րդի եւ Ֆրանսիայի վերջին միապետ Նապոլեոն Երրորդի թագերը:

Առաջին անգամ ադամանդն աճուրդի Է հանվել 1887 թվականին՝ Ֆրանսիայում Երկրորդ կայսրության անկումից 17 տարի անց, երբ աճուրդով վաճառվեցին տապալված կայսեր թանկարժեք իրերը: Մինչ այժմ վարդագույն ադամանդը պատկանել Է մասնավոր հավաքորդի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում