ԿԲ-ն այսուհետ դրամավարկային քաղաքականության զեկույցը ներկայացնելու է առաջիկա 3 տարիների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը: Հիմնական զեկուցող, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծեց, որ փոփոխությունների նպատակն առկա կարգավորումները նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Մասնավորապես, առաջարկվող նախագծում ֆինանսական կայունության ապահովումը Սահմանադրության պահանջով դրվել է որպես հիմնական նպատակ: Կենտրոնական բանկի կառավարման մարմինների նշանակման կարգն ու պայմանները համապատասխանեցվել են Սահմանադրության նոր պահանջներին: Մրցակցության և վիճակագրության ոլորտներում պետական մարմինների հետ համագործակցության սկզբունքները հստակեցվել և համապատասխանեցվել են Սահմանադրության պահանջներին: Բարեփոխվել են ներքին աուդիտի կարգավորումները՝ դրանք համապատասխանեցնելով աուդիտի միջազգային լավագույն չափանիշներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագիրն այսուհետ ներկայացնել առաջիկա 12 եռամսյակների համար, ոչ թե 12 ամսվա համար, ինչն առավել կանխատեսելի և հասկանալի է դարձնում ԿԲ գործունեությունը՝ դրամավարկային քաղաքականության իրականացնելիս: «Սա նշանակում է նաև Կենտրոնական բանկի պատասխանատվության ավելացում, որովհետև մենք այսուհետ մեր զեկույցներում պետք է ներկայացնեն առաջիկա երեք տարիների համար դրամավարկային քաղաքականության սկզբունքները»,- եզրափակեց ՀՀ ԿԲ նախագահը:

Հայերեն English

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը