Life

Չինաստանը կառուցել Է աշխարհում առաջին Էլեկտրական բեռնատար նավը՝ 2 հազ. տոննա ջրատարողությամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կառուցել Է աշխարհում առաջին Էլեկտրական բեռնատար նավը՝ 2 հազ. տոննա ջրատարողությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ջրարկել Է աշխարհում առաջին Էլեկտրական ինքնաբեռնվող չորրաբեռնատարը՝ 2 հազար տոննա լրիվ ջրատարողությամբ եւ ինքնավար նավարկության 80 կիլոմետր հեռվությամբ: Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է Sina պորտալը, կուտակիչների լրիվ լիցքավորումը տեւում Է շուրջ երկու ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պորտալի տվյալներով՝ ջրարկման արարողությունը տեղի Է ունեցել Գուանչժոուի (Հարավային Չինաստանի Գուանդունի նահանգի վարչական կենտրոն) Նանշա արվարձանում: Նավի երկարությունը եւ լայնությունը համապատասխանաբար 70,5 եւ 13,9 մետր են: Անձնակազմը բաղկացած Է վեց մարդուց: Նավի հաշվարկային բարձրությունը 4,5 մետր Է՝ 3,3 մետր ընկղմվածքի դեպքում:

Չորաբեռնատարը հանդերձված Է 160 կիլովատ հզորությամբ երկու Էլեկտրաշարժիչներով: Նավում մոնտաժված Է 26 տոննա քաշով եւ շուրջ 2400 կիլովատ/ժամ ունակությամբ լիթիումային կուտակիչ: Ինչպես նշում Է Sina-ն, չորաբեռնատարի գլխավոր Էներգետիկական կայանքը որեւիցե այլ տեսակի վառելիք չի գործածում եւ շրջակա միջավայր արտանետումներ չի կատարում: Նավի ընթացքի առավելագույն արագությունը հասնում Է ժամում 12,8 կիլոմետրի (շուրջ 7 հանգույցի), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում