Տարածաշրջանային

Վրաստանի վարչապետը հայտարարել Է կառավարության կազմի փոփոխությունների մասին

2 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հայտարարել Է կառավարության կազմի փոփոխությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 13-ին հայտարարել Է կառավարության արմատական կառուցվածքային եւ նրա կազմի կադրային փոփոխությունների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:

Փոփոխությունների համաձայն, կառավարական գերատեսչությունների թվաքանակը 18-ից կրճատվում Է մինչեւ 14. լուծարքի են ենթարկվում Էներգետիկայի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, սպորտի նախարարությունը, ինչպես նաեւ եվրոպական եւ եվրատլանյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարի աշխատակազմը: Այդ գերատեսչությունների գործառույթները կդրվեն այլ նախարարությունների վրա:

Մասնավորապես, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը նաեւ կզբաղվի Էներգետիկայի եւ բնապաշարների ճյուղերով: Այդ գերատեսչությունը կգլխավորի ֆինանսների գործող նախարար Դմիտրի Կումսիշվիլին, որին այդ պաշտոնում կփոխարինի «Վրաստանի երկաթուղու» գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը նաեւ կզբաղվի շրջակա միջավայրի պահպանությամբ: Այդ գերատեսչությունը կղեկավարի գյուղատնտեսության նախարարության գործող ղեկավար Լեւան Դավիթաշվիլին: Սպորտի ոլորտն այժմ կվերաբերի մշակույթի նախարարությանը, իսկ երիտասարդության հարցերով կզբաղվի կրթության նախարարությունը: Եվրաինտեգրացման պետնախարարի լուծարված աշխատակազմը կդառնա արտաքին գործերի նախարարության բաղկացուցիչ մասը:

Բացի այդ, Վրաստանի նախարարների կաբինետում կատարվել են կադրային վերադասավորումներ. իրենց պաշտոնները կորցրել են ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, ինչպես նաեւ կրության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան:

Նոր գործառույթներով կրթության նախարարությունը կգլխավորի Թբիլիսիի պետհամալսարանի պրոռեկտոր Միխայիլ Չխենկելին, իսկ ՆԳ նախարարության ղեկավարը կլինի Գեորգի Գախարիան, որը Էկոնոմիկայի նախարարության գործող ղեկավարն Է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում