Նոր Զելանդիայի հայկական դպրոցը կվերաբացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայում ներկայում ապրում է մոտ 200 հայ: Նրանք հիմնականում Իրաքից են, Իրանից, Լիբանանից, մասամբ, Հայաստանից: Տեղի հայերը հիմնականում բնակվում են Օքլենդ և Վելլինգտոն քաղաքներում: 1996 թ.-ից գործում է Նոր Զելանդիայի հայկական միությունը, որի նպատակն է հայապահպանությունը և մանուկների հայեցի դաստիարակությունը։Հայկական միության ղեկավար Նուբար Յաղուբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ հայապահպանությանն ուղղված աշխատանքներում ջանք չեն խնայում:

«Այստեղ հայ համայնքը փոքրաթիվ է ու ցրված: 1996թ. գործում էր հայկական դպրոց, սակայն այն փակվեց՝ նոր աշակերտներ չունենալու պատճառով: Հայոց լեզվի պահպանության հարցը լուրջ խնդիր է: Կան խառն ամուսնություններ: Այժմ համայնքի ջանքերով նախատեսում ենք մոտ ապագայում Օքլենդում վերաբացել հայկական կիրակնօրյա դպրոցը»,-ասաց Նուբար Յաղուբյանը: Նրա խոսքով, փորձում են կապ պահպանել Հայաստանի հետ կրթական գործընթացները կազմակերպելու համար: Առցանց կազմակերպվում է ուսուցիչների վերապատրաստման դասընթաց: Դպրոցը բացելուց հետո դասընթացները նաև առցանց են լինելու, որ Նոր Զելանդիայի այլ քաղաքների հայերը նույնպես միանան: Համացանցով կմիանան նաև մասնագետներ Հայաստանից:

Տարածքային առումով Հայաստանից հեռու, բայց հոգով մոտ հայ համայնքը տեղում պարտաճանաչ նշում է Հայաստանի հետ կապված տոները, անդրադառնում հիշարժան օրերին: Ամեն տարի կազմակերպվում են միջոցառումներ նվիրված՝ ՀՀ անկախությանը, Բանակի հիմնադրման օրվան և այլն: Հիշատակի միջոցառումներ են անցկացվում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը:

Համայնքը թեպետ փոքրաթիվ է, սակայն հայերն ակտիվ ներգրավվածություն ունեն տարբեր ոլորտներում: Տեղի հայերը առաջատար բժիշկներ են, մանկավարժներ, բանկային և ՏՏ ոլորտի մասնագետներ:

Հայապահպանությանը զուգահեռ փոքրաթիվ հայ համայնքը տարբեր միջոցառումներով փորձում է տեղի բնակիչների շրջանում ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը:

«Համայնքի փոքրաթիվ լինելու պատճառով քչերը գիտեն Հայաստանի մասին: Մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին փորձում ենք հնարավորինս շատ տեղաբնակների հրավիրել: Ունենք ֆեյսբուքյան էջ, որտեղ տեղադրում ենք միջոցառումների ցանկը, ինչպես նաև տարբեր տեղեկություններ Հայաստանի մասին»,-ասաց նա:

Հատուկ ուշադրություն է դարձվում հայկական խոհանոցի համն ու հոտը տարածելու գործընթացին: Բավական հաճախ տեղի հայ կանայք պարտաստում և վաճառում են հայկական ուտեստներ՝ դրանով փորձելով ճանաչելի դարձնել հայկական խոհանոցը: Նուբար Յաղուբյանը նկատեց, որ հայկական ճաշատեսակները մեկ անգամ համտեսած նորզելանդացիներն անտարբեր չեն մնում: Նրանք սկսել են բարձր գնահատել հայկական ուտեստները:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը