Սպորտ

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամները երեք մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սոչիում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած հայ մարզիկներից 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը ևս բրոնզե մեդալակիր դարձավ:

Աշխարհի 2017թ. առաջնությանն այս անգամ մասնակցում են ռեկորդային մարզիկներ՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ մտել են նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտդիվուարի, Ենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգալադեշի սամբիստները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում