Life

82-ամյա ճապոնուհու վրա հարձակման գործով անսովոր «կասկածյալ» է հայտնվել

1 րոպեի ընթերցում

82-ամյա ճապոնուհու վրա հարձակման գործով անսովոր «կասկածյալ» է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 82-ամյա ճապոնուհի` Մայուկ Մացումոտի վրա հարձակման գործով իրավապահների տեսադաշտում է հայտնվել անսովոր «կասկածյալ»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ճապոնական «Kyodo News» լրատվական գործակալությանը, խոսքը թափառող կատվի մասին է: Մասնագետները չեն բացառում, որ հենց կատուն է անկողնուն գամված տարեց կնոջ դեմքին հասցրել խորը վերքեր: Կնոջը հայտնաբերել է իր աղջիկը, ով մորը տեղափոխել է հիվանդանոց:

Կատարված քննության ընթացքում պարզվել է, որ չկա ոչ մի հետք, որը կվկայեր տուժածի տուն անօրինական ներխուժման մասին: Կնոջ դեմքի վերքերը մեկ անգամ ևս ուսումնասիրելով՝ փարձագետները չեն բացառել, որ դա կարող էր արած լիներ սովորական կատուն: Շուտով այդ վարկածը հաստատվել է, տան մոտակա տարածքում բնակվող փողոցային կատվի վրա հայտնաբերվել են արյան հետքեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում