Ոստիկանական, սառնարան, խոհանոց ունեցող բեռնատարներ, ռեանոմոբիլներ. Հայաստանում նոր արտադրություն են հիմնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ բեռնատար ավտոմեքենաների արտադրություն սկսել պատրաստվող «ԱԱ Թրաքս» ընկերությունն այս պահին նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում` նախաարտադրական պրոցեսը սկսելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ԱԱ Թրաքս» ընկերության տնօրեն Արմեն Գագիկյանը:

«Մենք այս պահին նախապատրաստական աշխատանքների փուլում ենք: Արտադրությունը սկսելու, մեքենաների հավաքման համար անհրաժեշտ դետալները և սարքավորումներն ենք ներկրում Հայաստան: Նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո արդեն կսկսենք նախաարտադրական պրոցեսը»,- ընդգծեց Գագիկյանը:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե երբ հնարավոր կլինի սկսել բեռնատարների արտադրությունը` ընդգծելով, որ սովորաբար նախապատրաստական աշխատանքները երկարատև գործընթաց են: «Այս պահին հստակ ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ երկարատև գործընթացի մեջ ենք»,- ասաց ընկերության տնօրենը:

Արմեն Գագիկյանը մանրամասնեց, որ իրենք արտադրելու են մի քանի տեսակի բազմաֆունկցիոնալ բեռնատարներ: «Արտադրելու ենք բեռնատարներ, որոնք ունենալու են, օրինակ, սառնարան, խոհանոց, կարող է լինել նաև հիվանդանոցային որոշ ծառայություններ մատուցող ռեանոմոբիլներ, նաև ոստիկանական բեռնատարներ, տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցած բեռնատարներ»,- մանրամասնեց նա:

Արմեն Գագիկանը նաև մանրամասնեց, որ իրենք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ներկայացրել են իրենց 5-ամյա գործունեության ծրագիրը և նկատեց` եթե ամեն ինչ ընթանա իրենց ծրագրով, գործունեության առաջին 5 տարիների ընթացքում կունենան 1000-ից ավելի աշխատատեղ:

Կառավարության որոշմամբ «ԱԱ Թրաքս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: «ԱԱ Թրաքս» ընկերությունը ծրագիրը կյանքի կոչելու համար 40 միլիոն դոլարի ներդրում կիրականացնի: Նախատեսված է, որ արտահանման ծավալները ծրագրի 5-րդ տարում կկազմեն25 մլն դոլար: Արտահանման ուղղություններն են՝ ԵԱՏՄ երկրներ, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրներ: Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150 000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝1000-իցավելի նոր աշխատատեղ:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան