Իգոր Դոդոնը Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Մոլդովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով հրավիրել է Մոլդովա: Այս մասին նշեց Իգոր Դոդոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ավարտին ԶԼՄ-ների համար հայտարարության ընթացքում:

«ՀՀ Նախագահին, բարձրագույն ղեկավարությանը պաշտոնական այցով հրավիրել եմ Մոլդովա: Հույս ունեմ, որ այդ այցը տեղի կունենա: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին այս հրավերի համար: Լիահույս եմ և վստահ, որ իմ պաշտոնական այցից հետո ակտիվություն, նոր խթան կլինի և բիզնեսի, և հասարակության մակարդակով: Ի դեպ, մեր երկրում ունենք բավական ակտիվ հայ համայնք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մոլդովայի Նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում է Մոլդովայի Հանրապետության Նախագահ Իգոր Դոդոնը: Այցի շրջանակներում նախատեսված են Մոլդովայի Հանրապետության Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Նախատեսված է Մոլդովայի Հանրապետության Նախագահի այցելություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, Հայաստանի շախմատի ակադեմիա: Նախագահ Դոդոնը նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հայերեն English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել