Հասարակական

Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2018-ից սրտի վիրահատությունները կիրականացվեն ավելի մատչելի գներով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարեց`նպատակ ունենալով փոխհատուցել սրտի վիրահատության ծառայությունների առկա դեֆիցիտը՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանակում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ այս փոփոխությունն օպտիմալացման ծրագրերի արդյունք է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրտի վիրահատությունների գների իջեցման խնդիր դրված է: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում