Հայաստանի գյուղական համայնքներում էներգախնայողության ապահովման համար առանձնակի լուծումների կարիք կա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազմաբնակարան շենքերի ոլորտը զգալիէներգախնայողությանշուկայական ներուժունի, որը հնարավոր է օգտագործել էներգաարդյունավետության օրենսդրական բարեփոխումների և ներդրումների համադրմամբ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով համաժողովի մասնակիցները: «Այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կողմից հետագա պատրաստակամությունն ու դոնորների կողմից համատեղ և ընդլայնված աջակցությունը: Միաժամանակ, գյուղական համայնքների համար անհրաժեշտ են առանձնակի լուծումներ, որոնք ժամանակակից էներգետիկ ծառայությունները կդարձնեն հասանելի գյուղական բնակիչների համար և էներգաարդյունավետության միջոցով վճարունակության խնդիրներին լուծում կտան»,-ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության՝ միջոցառումն ամփոփող հաղորդագրությունում:

Համաժողովին բացման խոսքով հանդես եկած ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշել էր, որ կառավարության կողմից հստակ ու գործուն քայլեր են իրականացվել էներգաարդյունավետության ոլորտում՝ սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային ու բնակելի շենքերում, ինչպես նաև մասնավոր հատվածում իրականացված ծրագրերով: «Մեզ համար շատ ոգևորիչ է, որ մեր բարեփոխումները շատ արագ արձագանք են ստանում մասնավոր հատվածի կողմից: Անցած տարի գնահատեցինք և տեսանք, որ մենք 200 միլիոն եվրոյից ավելի ֆինանսական գործիքակազմ ունենք բանկերում էներգաարդյունավետության և էներգախնայողության միջոցառումների համար»,-ասել էր փոխնախարարը: Նրա խոսքով՝ նշյալ միջոցառումների պահանջարկը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: «Սա հիմնականում կապված է նրա հետ, որ պետությունը, դիտարկելով էներգաարդյունավետությունը որպես իրական այլընտրանք էներգիայի արտադրությանը՝ հասկանում է, որ մենք կարող ենք ավելի մատչելի կերպով խնայել էներգիա, քան արտադրել»,-նշել էր Հայկ Հարությունյանը:

2017թ.-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Էներգախնայողության 2-րդ ազգային ծրագրի(ԷԽԱԾ) թիրախը Հայաստանում էներգիայի բազային սպառումը 20 տոկոսով կրճատելն է՝ 2010-2012-ի համեմատ: ԷԽԱԾ-ի թիրախիիրագործմանընպաստող էներգախնայողության բարելավման միջոցառումների 63 տոկոսը նախատեսվածէբնակելի և հանրային նշանակության շենքերի համար: Այն 30 տոկոսով կնվազեցնի էներգիայի բազային սպառումը շենքերում:

«ԵՄ-ն էներգետիկայի համար» (EU4Energy) ծրագրի կազմակերպած համաժողովի նպատակն էր թեմայի շուրջ բարձրաստիճան երկխոսության ծավալումը պատասխանատու նախարարությունների, դոնոր, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների միջև:

Հայերեն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը