Life

Լրագրողների վրա ոռնացող շնաձկների գրոհը հայտնվել Է տեսանյութում

1 րոպեի ընթերցում

Լրագրողների վրա ոռնացող շնաձկների գրոհը հայտնվել Է տեսանյութում
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC ալիքի «Երկնագույն մոլորակ 2» նախագծի նկարահանող խմբի վրա, որը բատիսկաֆով սուզվել Էր ծովի հատակը՝ նկարահանելու, թե ինչ Է տեղի ունենում սատկած կետի լեշի հետ, հարձակվել Է շնաձկների «ոհմակը»: Այդ դիմակայության առավել դրամատիկ պահերի դրվագն ալիքը զետեղել Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ստորջրյա նավն իջել Էր 700 մետր խորություն եւ մոտեցել կետին: Այն նկատել են շնաձկները, որոնք խժռում Էին կաթնասունի լեշը:

Շնաձկներն իրար հետեւից գրոհում Էին նավը: Ապակուն բախվելիս բատիսկաֆի ներսում լսվում Էին խուլ եւ տեղ-տեղ զարհուրելի հնչյուններ: Ի վերջո գիշատիչները տեղի են տվել, սակայն հանդիսականները խոստովանել են, որ կադրերն իրենց վրա անջնջելի տպավորություն են գործել:

«Ես կարծում եմ, որ այստեղ ամենամեծ հայտնագործությունն այն Է, որ շնաձկներն իրոք ոռնում են: Անհավատալի Է: Ես նույնիսկ ցնցվեցի»,- խոստովանել Է օգտատեր Eric Cartman-ը:

«Երկնագույն մոլորակ» տեսահոլովակը դարձել Է վիրուսային: Մի քանի օրում այն հավաքել Է հարյուրավոր մեկնաբանություններ եւ ավելի քան մեկ միլիոն դիտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում