ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զբոսանքի ժամանակ նրան պլանշետի վրա տեսանյութ Է ցուցադրել, որտեղ իր վեցամյա թոռնուհին՝ Արաբելլան, երգում Է եւ բանաստեղծություններ արտասանում չինարեն լեզվով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV), Սի Ցզինպինն աղջկա ելույթը գնահատել Է «հինգին գումարած»:
ԱՄՆ-ի նախագահն առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի հետ Պեկին ժամանելուց անմիջապես հետո Սի Ցզինպինի ու նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի ուղեկցությամբ զբոսանքի Է ուղեւորվել «Արգելված քաղաքով»՝ Չինաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Գուգուն» թանգարանային համալիրով:
Ինչպես սպասվում Է, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ Թրամփի բանակցությունների հանգուցային թեմաները կդառնան Կորեական թերակղզու միջուկային խնդիրը եւ երկկողմ առեւտրի հարցերը: Այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: