Հասարակական

Տարկետման սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել. ԿԳ նախարարը՝ ուսանողներին

2 րոպեի ընթերցում

Տարկետման սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել. ԿԳ նախարարը՝ ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ուսանողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:Նախարարի հետ հանդիպմանն ուսանողները նշեցին, որ նախագիծը կարող է առաջացնել ուսանողների քանակի խնդիր: «Բուհերում ֆիզմաթ ուղղվածությունը նախընտրում են հիմնականում տղաները: Օրենքի ընդունումից հետո այդ ֆակուլտետներում ուղղակի մարդ չի մնա»,-նշեցին ուսանողները՝ առաջարկելով տարկետում տրամադրել այնպիսի մարդկանց, ովքեր իսկապես շարունակելու են գիտությամբ զբաղվել, այլ ոչ գիտությունն օգտագործելու են զինծառայությունից խուսափելու համար:

Լսելով ուսանողների առաջարկները՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը չժխտեց, որ բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ: Սակայն նա չհամաձայնեց ուսանողների այն տեսակետի հետ, որ օրենքն ընդունելուց հետո ուսանողների թվի նվազման խնդիր կառաջանա: «Մենք յուրաքանչյուր տարի տարկետում ենք տրամադրում 5-6 հարյուր հոգու, իսկ սա այն թիվը չէ, որի վրա հենվելով կարող ենք ասել, որ տղաները բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում շատ կլինեն, կամ քիչ: Բաշխվածությունն այս առումով հավասարաչափ է»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով սոցիալական արդարության խնդրին՝ նախարարը համաձայնեց՝ կան մասնագիտություններ, որոնք պահանջում են կրթության անընդհատություն: «Բազմաթիվ օրինակներ կան, շատ մարդիկ կան, ում ծառայությունը չի խանգարել գիտությամբ զբաղվել: Տարկետման իրավունքի սահմանափակումը չի խանգարի գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողի»,-հավելեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում