Սուրեն Կարայանն այցելել է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը նոյեմբերի 8-ին այցելել է ՈՒՎԿ-ի գրասենյակ՝ քննարկելու կազմակերպության կատարած աշխատանքները և առաջիկա անելիքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարին է ներկայացվել, որ վերջին մեկ տարվա ընթացքում «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից ֆինանսավորվել են թվով 70 ներդրումային ծրագրեր` շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով և արտոնյալ պայմաններով։ Վարկերից 15-ը սուբսիդավորվել են պետության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության արդյունքում։

Քննարկման ժամանակ նշվել է, որ «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում տրամադրվել է ընդհանուր թվով 105 գյուղատնտեսական տեխնիկա։

Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ղեկավարության հետ քննարկել է նաև կազմակերպության միջազգային համագործակցությունը։ Զեկուցվել է, որ Ռուսական արտահանման կենտրոնի (РЭЦ) և Վարկային կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր, ինչը լավ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության խորացման համար:

Տեղեկացվել է, որ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի միջև ստորագրվել է համաձայնագիր, որով ազդարարվել է հայ-ռուսական ներդրումային հարթակի ստեղծումը։Նշված համագործակցության արդյունքում արդեն իսկ մի քանի հավակնոտ ծրագրեր են ներկայացվել «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ին, որոնց շուրջ ռուսական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել:

Հոկտեմբեր ամսին ստորագրվել է եռակողմ հուշագիր վարկային կազմակերպության, ռուսական ֆոնդի և «Ֆորա կապիտալ» ՍՊԸ-ի միջև:

Բանակցությունների արդյունքում Վնեշէկոնոմբանկի և «ՓՄՁ ներդրումներ»-ի միջև փոխգործակցության հուշագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: Իսկ նախարարի՝ վերջերս Բելառուսի Հանրապետություն կատարած այցելության արդյունքում համագործակցություն է նախատեսվում նաև Բելառուսական զարգացման բանկի հետ։

Նախարարին ներկայացվել է նաև, որ Շանհայի համագործակցության կազմակերպության միջբանկային միավորմանն անդամակցելու նպատակով բանակցություններ են տարվել նշված կազմակերպության ընթացակարգերին համապատասխան։

Նախարար Սուրեն Կարայանը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ –ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի և աշխատակազմի հետ քննարկել է կազմակերպության առաջիկա անելիքները և միջազգային համագործակցության շրջանակները։

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա