ՀՀ Նախագահն ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին ընդունել է համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, ֆիզիկոսներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Յուրի Օգանեսյանին և Անի Ափրահամյանին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու նոյեմբերի 6-8 Երևանում անցկացվող Համահայկական գիտաժողովին, ինչպես նաև քննարկելու Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) ռազմավարության հետ կապված հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Յուրի Օգանեսյանը բացի համաշխարհային գիտության մեջ իր առանցքային դերից՝ նաև ՀՀ վարչապետի կողմից նշանակված ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդի նախագահն է, ում կողմից 2009-2010 թվականներին ձևավորվել է միջազգային հանձնաժողով, որն ուսումնասիրել և կառավարությանն առաջարկներ է ներկայացրել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտը Ազգային գիտական լաբորատորիայի վերափոխելու վերաբերյալ, իսկ 2011 թվականին նշանակվել է վերը նշված հիմնադրամի միջազգային գիտական խորհրդի նախագահ: Մինչ օրս Յուրի Օգանեսյանն ակտիվ խորհրդատվություն է տրամադրում և աջակցում այդ գիտական կազմակերպության կայացմանը:

Անի Ափրահամյանը, ով ունի նաև մի շարք ամերիկյան և եվրոպական գիտական հիմնարկների կառավարման փորձ հատկապես միջուկային ֆիզիկայի և իզոտոպների արտադրության բնագավառում, ևս ակտիվորեն ներգրավված է Յուրի Օգանեսյանի կողմից ձևավորված միջազգային հանձնաժողովում, իսկ 2011 թվականից՝ ԱԱԳԼ միջազգային գիտական խորհրդում և զգալի աշխատանք է իրականացնում երիտասարդ գիտնականներին աջակցության, միջազգային ծրագրերում նրանց ներգրավելու ուղղությամբ:

Ողջունելով անվանի գիտնականներին՝ Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել նրանց պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում գիտության զարգացմանը, ինչպես նաև ներդրում ունենալու հատկապես ֆիզիկայի ու մաթեմատիկայի բնագավառներում առաջընթացի և երիտասարդ գիտնականների կրթության գործում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել նաև անվանի գիտնականների հետևողականությունը Օնկոլոգիայի ազգային գերազանցության կենտրոնի զարգացման և հատկապես «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի՝ ԱԱԳԼ-ի տարածքում իզոտոպների արտադրության ու դիագնոստիկայի կենտրոնի ծրագրի ձևավորման գործում և ընդգծել, որ պետությունը հետևողականորեն շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել և աջակցություն ցուցաբերել այդ ծրագրերի իրագործմանը:

Հանդիպմանը կարևորվել է նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) ու Անի Ափրահամյան և Յուրի Օգանեսյան տանդեմի համագործակցությունը՝ նկատի առնելով, որ Յուրի Օգանեսյանը նաև ՖԱՍՏ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին