Կանադայում սկունսը փախուստի Է մատնել լեռնային առյուծին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է մի տեսանյութ, որտեղ սկունսը փախուստի Է մատնում կատվառյուծին: Հոլովակը, որը նկարահանվել Է ավտոմեքենայից, զետեղել Է YouTube-ի օգտատեր Greg Shyba-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կադրերում երեւում Է, թե ինչպես Է կատվառյուծը գաղտագողի մոտենում սկունսին, որն զբոսնում Էր ավտոճանապարհով: Նկատելով «լրտեսին»՝ գազանիկն իսկույն վազում Է լեռնային առյուծի կողմը եւ սկսում Է նրան հետապնդել՝ քշելով թփերի մեջ:
Ինչպես Greg Shyba-ն հայտնել Է հոլովակին կից մեկնաբանության մեջ, միջադեպը տեղի Է ունեցել Կալգարի քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: