Life

Գիտնականներն Ինդոնեզիայում օրանգուտանի նոր տեսակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Գիտնականներն Ինդոնեզիայում օրանգուտանի նոր տեսակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել Է օրանգուտանի նոր՝ երրորդ տեսակն՝ ի լրումն մինչ այժմ հայտնի կալիմանտանական եւ սումատրական օրանգուտանների: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ցյուրիխի համալսարանը, որի մասնագետները մասնակցում են հետազոտություններին:

Նոր տեսակին տվել են Թափանուլի (Tapanuli) անունն՝ ըստ Սումատրա կղզու օկրուգի անվանման, որտեղ դրա ներկայացուցիչներն ապրում են շուրջ 800 առանձնյակ քանակով:

Ինչպես իր կայքում նշում Է Ցյուրիխի համալսարանը, շվեյցարացի գիտնականների ուսումնասիրման օբյեկտ Է դարձել այդ խմբի օրանգուտանի կմախքը, որին 2013 թվականին սպանել են Սումատրայում: Պարզվել Է, որ այդ պրիմատի գանգը եւ ատամներն ունեն օրանգուտանի մյուս երկու տեսակներից տարբերվող կառուցվածք: Համակարգչային մոդելավորում օգտագործելով՝ փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Թափանուլիի պոպուլյացիան Սումատրայում մյուս պոպուլյացիաներից մեկուսացված Է եղել առնվազն 10 – 20 հազար տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում