Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը 2801 միավորով երկրորդն է աշխարհում: Նորվեգացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2837 միավորով առաջատարն է:

Հայ գրոսայստերներից լավագույն 100 շախմատիստների շարքում են նաև Սերգեյ Մովսեսյանը (76-րդ տեղ), Վլադիմիր Հակոբյանը (77-րդ տեղ) և Գաբրիել Սարգսյանը (97-րդ տեղ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում